Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 4, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ռյունոսկե Ակուտագավան
Ռյունոսկե Ակուտագավան

Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介 մարտի 1, 1892, Տոկիոհուլիսի 24, 1927, Տոկիո), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական, կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925—1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը: 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ: Ինքնասպան է եղել 1927 թվականին:

Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը` անվան առաջին հիերոգլիֆը` 龍, որը նշանակում է «վիշապ»: շարունակել...