Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 29, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Հյուսիսային պատերազմ (1700-1721), Ռուսաստանի պատերազմը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար։

Ռուսաստանի դաշնակիցներն էին՝ Ռեչ Պոսպոլիտան, Սաքսոնիան, Պրուսիան, Դանիան։ Երկարատև դիվանագիտական նախապատրաստությունից հետո ռուսական զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700 թվականի օգոստոսի 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Շվեդական բանակը Կարլ XII-ի գլխավորությամբ 1700 թվականի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից։

Պարտություն կրեցին նաև սաքսոնական զորքերը լեհ թագավոր Ավգուստ II-ի հրամանատարությամբ։ 1700 թվականի նոյեմբերին Կարլ XII-ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատրաստ ռուսական զորքերին շարունակել...