Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 24, 2017 թ.
![Կոնստանտին Ուշինսկի](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Konstantin_Dmitrievich_Ushinskii.jpg/160px-Konstantin_Dmitrievich_Ushinskii.jpg)
Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19, մարտի 3, 1823 Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1870 հունվարի 3, 1871, Օդեսա, Ուկրաինա), ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր Ռուսաստանում, «ռուս ուսուցիչների ուսուցիչ»։
Ուշինսկու գործունեությունն ընթացել է ճորտատիրական հասարակարգի ճգնաժամի, հասարակական-դեմոկրատական շարժման վերելքի և նրանում հեղափոխական-դեմոկրատական ուղղության ձևավորման շրջանում։ Նրա մանկավարժական համակարգի առանցքը կրթության և ուսուցման դեմոկրատացումն էր, որով նա ռուսական մանկավարժությունը բարձրացրեց համաշխարհային նվաճումների մակարդակին։
Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։
Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած... Ավելին⇒