Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 7, 2015 թ.
Թարխանություն (ապահարկություն, հարկային իմունիտետ), ուշ միջնադարում Արևելյան Վրաստանում զարգացած ավատատիրական կարգերի անքակտելի բաղադրիչներից մեկը, որը շնորհվում էր ոչ միայն աշխարհիկ ավատատերերին, այլև վրաց եկեղեցու կալվածքներին:
Ըստ Պլատոն Իոսսելիանիի՝ թարխաններն այն անձինք էին, որոնք ազատված էին հարկերից, ունեին բնակության վայրն ազատ ընտրելու և թագավորի մոտ ազատ ելումուտի իրավունք, օժտված էին դատական իմունիտետով կամ կարող էին դատապարտվել նախօրոք որոշված դատարանով միայն:
Արևելյան Վրաստանում թարխանությունը ժամանակավոր բնույթ է ունեցել, ինչը հաստատում է թարխանական հրովարտակների վերահաստատման պրակտիկան: Ավելին, թարխանություն կարող էր տրվել նույնիսկ մեկ տարով, իսկ ժամկետը լրանալուց հետո այն ստացած անձինք շարունակելու էին կրել նախկին հարկային պարտականությունները շարունակել...