Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 4, 2015 թ.
Appearance
![Ռեմբրանդ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Rembrandt_Self-portrait_%28Kenwood%29.jpg/150px-Rembrandt_Self-portrait_%28Kenwood%29.jpg)
Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյն (հոլ.՝ Rembrandt Harmenszoon van Rijn [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin]), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ։ Ռեմբրանդը բազմաժանր նկարիչ է, նա ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը։ Ռեմբրանդը առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։ Որպես գրաֆիկ՝ Ռեմբրանդը անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ հասել գեղանկարչական էֆեկտների շարունակել...