Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 3, 2016 թ.
Յաֆֆյան դարպասներ (եբրայերեն՝ שער יפו, Շաար Յաֆո, արաբ․՝ باب الخليل, Բաբ-էլ-Խալիլ (Ընկերոջ դարպասներ), նաև արաբերեն Bab Mihrab Daud, "Դավիթի աղոթախցի դարպասներ", նաև Դավիթի դարպասներ), քարե շքամուտք Երուսաղեմի Հին քաղաքի պատմական պատի մեջ: Հին քաղաքի պատերի մեջ բացված ութ դարպասներից մեկն է և քրիստոնեական ու հայկական թաղամասերի գլխավոր դարպասը: Գտնվում է Հին քաղաքի արևմտյան մասում՝ դեպի Յաֆֆո տանող արևմտյան և դեպի Բեթղեհեմ ու Խևրոն տանող հարավային ճանապարհներիի կարևոր խաչմերուկում: Այս երկու ճանապարհները մինչև օրս էլ Երուսաղեմի կենտրոնական կարևոր զարկերակներն են:
Հին քաղաքի միակ դարպասներն են, որ տանում են դեպի արևմուտք՝ դեպի Միջերկրական ծով, նաև միակն են... Ավելին⇒