Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 3, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Մարգարեթ Դ. Հ. Քին (անգլ.՝ Margaret D. H. Keane, ծնունդով՝ Փեգի Դորիս Հոքինս, 1927, Նեշվիլ, Թենեսի), ամերիկացի նկարչուհի, ճանաչման է հասել կանանց, երեխաների և կենդանիների յուղաներկով կամ խառնուրդային ներկերով արված դիմանկարներով, որոնց հատկորոշ գիծը չափազանց մեծ աչքերն էին։ Դրանք ժամանակին մեծ հաջողության հասան՝ շնորհիվ ավելի էժան տպագրության, ափսեների և բաժակների պատճենումների, որոնք քննադատվեցին որպես կիչ (գռեհիկ, անճաշակ արվեստ)։ Սկզբնական շրջանում՝ 20-րդ դարի 60-ական թվականներին, աշխատանքները վերագրվում էին Մարգարեթի ամուսնուն՝ Ուոլթեր Քինին։ Նրանց բաժանումից հետո 1970 թվականին Մարգարեթը հայտարարեց կեղծիքի մասին, ինչից հետո ստիպված եղավ Հավայան կղզիներում ընթացած դատի ժամանակ ապացուցել իր հեղինակային իրավունքները։ Մարգարեթ Քինի հանդեպ վերարթնացած հետաքրքրությանը հաջորդեց... Ավելին