Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 18, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պատկերանիշը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պատկերանիշը

Հայաստանի վիճակագրական համակարգը սկսել է գործել 1921 թ., երբ ստեղծվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Մինչ 1990 թ. Հայաստանի կենտրոնական վիճակագրության վարչության վիճակագրական աշխատաքն իրականացվել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրության վարչության անմիջական ղեկավարության ներքո, որը կրում է լիակատար պատասխանատվություն հանրապետությունում վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար։

2000 թ. Հայաստանի ԱՎԾ հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրները իրականացնելիս անկախ է Հայաստանի պետական և տեղեկատվական ինքնակառավարման մարմիններից։ Հայաստանի ԱՎԾ-ն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի տարածքում։ Ծառայությունը՝ որպես պետական վիճակագրություն իրականացնող մարմին, իրականացնում է սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված աշխատանքներ։

Հայաստանի ԱՎԾ-ի հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար շարունակել...