Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 29, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ջրհոսն անզեն աչքով դիտելիս
Ջրհոսն անզեն աչքով դիտելիս

Ջրհոս, (լատին․՝ Aquarius) կենդանակերպի համաստեղություններից: Նշանակումը՝ (յունիկոդով՝ ♒), ջուր է խորհրդանշում: Հարևաններից են Այծեղջյուրը, հարավային և արևմտյան Ձկները: Արեգակը Ջրհոսի համաստեղությունում գտնվում է փետրվարի 15-ից մինչև մարտի 8-ը:

Ջրհոսի պայծառ աստղերը α-ն (2,93m) և β-ն (2,87m) են: Մնացած աստղերը (թվով 20) 3,3m-ից մինչև 4,5m մեծության են,այնպես որ միայն պարզ և մթին գիշերներին է հաջողվում անզեն աչքով տեսնել սափորը ձեռքին վազող մարդու գծապատկերը: Ի հակադրություն պայծատ աստղերի բացակայության, Ջրհոսը բավականին մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 980 քառակուսի աստիճան:

Համաստեղությունը ճիշտ գտնելու համար պետք է օգտվել Պեգասի Մեծ Քառակուսուց: Վերջինիս α And և β Peg աստղերով ներքև տարված անկյունագծի շարունակությունն անցնում է ճիշտ Ջրհոսի գլխի վրայով: Իսկ եթե Մեծ Քառակուսու աջ կողմը (β և α Peg) շարունակենք նորից դեպի ներքև (հարավ), ապա այն կանցնի սափորի և ջրի շիթի վրայով: Այնպես որ Մեծ Քառակուսուց «օգնության եկած» այս երկու ուղիղները հրաշալի ուղեցույց են, որոնցով կազմված անկյան մեջ համարյա ամբողջովին (բացի ետ դրած ոտքից) գտնվում է պատանի Ջրհոսը: շարունակել...