Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 24, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մարտինա Նավրատիլովա
Մարտինա Նավրատիլովա

Մարտինա Նավրատիլովա, չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։ 2005 թվականին «Tennis» ամսագիրը նրան ընտրել է որպես 1965-2005 թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհի։

Նավրատիլովան Համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ եղել է ընդհանուր առմամբ 332 շաբաթ մենախաղում և 237 շաբաթ զուգախաղում, ինչը նրան դարձրել է միակ թենիսիստուհին պատմության մեջ, ով առաջին տեղն է զբաղեցրել մենախաղի և զուգախաղի վարկանիշում 200 շաբաթից ավել ժամանակահատվածում։ Նա տարվա վերջին մենախաղի թիվ 1 ռակետ է եղել յոթ անգամ, այդ թվում ռեկորդային հինգ անգամ անընդմեջ, ինչպես նաև զուգախաղի թիվ 1 ռակետ հինգ անգամ, այդ թվում երեք տարի անընդմեջ, որի ընթացքում նա վարկանիշային առաջին հորիզոնականը պահպանել է ամբողջ տարվա ընթացքում։

Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի 18 մենախաղի մրցաշարերում, 31 կանանց զուգախաղի մրցաշարերում և 10 խառը զուգախաղի մրցաշարերում, դառնալով Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի ամենաշատ տիտղոսներ նվաճած թենիսիստուհին։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, այդ թվում ինն անգամ անընդմեջ, 1982-ից 1990 թվականները, և Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսն է նվաճել ռեկորդային ինն անգամ (գերազանցելով Հելեն Ուիլս-Մուդիի 8 տիտղոսի նվաճումը), ներառյալ վեց հաջորդական տիտղոսների շարքը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների լավագույն արդյունքը խոշոր մրցաշարում։ Նա և Բիլի Ջին Քինգը շահել են Ուիմբլդոնի մրցաշարի 20-ական տիտղոս... Ավելին