Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 22, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մորիս դը Բրոյլ
Մորիս դը Բրոյլ

Լուի Ցեզար Վիկտոր Մորիս, Բրոլի 6-րդ հերցոգ, ավելի հայտնի է որպես Մորիս դը Բրոյլ, ֆրանսիացի ֆիզիկոս-նորարար, հայտնի տեսաբան Լուի դը Բրոյլի ավագ եղբայրը: Փարիզի գիտությունների ակադեմիայի (1924) և Ֆրանսիական ակադեմիայի (1934) անդամ: Գիտական աշխատանքները նվիրված են ռենտգենյան ճառագայթման, ատոմային ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների ֆիզիկային:

Մորիս դե Բրոյլը սերում է հայտնի արիստոկրատական Բրոյլի ընտանիքից, որի ներկայացուցիչները երկար տարիներ Ֆրանսիայում զբաղեցրել են քաղաքական և ռազմական պաշտոններ: Մորիսը 5-րդ հերցոգ դե Բրոլիի և նապոլոնյան մարշալ Ֆիլիպ դե Պոլ Սեգյուրի թոռնուհու՝ Պոլինա դԱրամայի (ֆր.՝ Pauline d’Armaille) հինգ երեխաներից երկրորդն էր: Փարիզի Ստանիսլավի քոլեջը[fr] փայլուն կերպով ավարտելուց հետո Մորիսը 1893 թվականին ընդունվեց Ծովային դպրոցը[fr], որտեղ սովորել է մինչև 1895 թվականը: Հետագա մի քանի տարիներին նա ծառայել է Միջերկրական էսկադրայի նավերից մեկում որպես ծովային սպա: Միաժամանակ ֆիզիկա է ուսումնասիրել Տուլոնի և Մարսելի համալսարաններում, որոնցից վերջինն ավարտել է 1900 թվականին՝ ստանալով գիտությունների լիցենցիատի աստիճան: Մորիս դե Բրոյլը տեղադրել է առաջին անհաղորդալար ռադիոհաղորդիչը ֆրանսիական նավատորմի նավի վրա և ցանկանում էր իր ամբողջ ժամանակը տրամադրել գիտությանը, սակայն ընտանիքի անդամների ճնշման տակ ստիպված մնաց ծառայության մեջ: Միայն 1904 թվականին՝ պապի մահից հետո, նա վերցրեց անժամկետ արձակուրդ և չորս տարի անց վերջնականապես անցավ ... Ավելին