Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 15, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Նորագյուղի մուտքը
Նորագյուղի մուտքը

Նորագյուղ, գյուղ Արցախի Հանրապետության արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից՝ 7 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 17 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Նորագյուղի մասնաճյուղը, բուժկետ, միջնակարգ դպրոց՝ անվանված Արցախի հերոս Վիտալի Պետրոսյանի անունով, որտեղ սովորում է 218 աշակերտ (2015 թվականի տվյալներով)։ 2011 թվականին Նորագյուղում բացվել է մանկապարտեզ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Պատմական Արցախում Նոր շեն, Նորագյուղ անունները երևան են եկել հին գյուղերի տեղափոխման արդյունքում: Նորագյուղ անունը ստացել է հին գյուղի տեղափոխման արդյունքում: Իրողությունն այն է, որ այսօրվա Նորագյուղը չորս անգամ փոխել է իր տեղը և չորս անգամ կոչվել է Նորագյուղ: Նորագյուղը շատ դեպքերում անվանում են «դերու շեն», որովհետև շարունակություն․․․