Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 15, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ; հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը: Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ:

Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր: 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը: շարունակել...