Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 51, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակլոբան քաղաքը փոթորկից հետո, 2013 թ. նոյեմբերի 24-ի լուսանկար
Տակլոբան քաղաքը փոթորկից հետո, 2013 թ. նոյեմբերի 24-ի լուսանկար

Հայյան թայֆուն (անգլ.՝ Haiyan, չինարեն՝ 海燕, Ֆիլիպիններում հայտնի է նաև Յոլանդա անվանումով), արևադարձային ցիկլոններից «ամենաուժեղներից» մեկը, որը հայտնի է մետեոդիտարկումների ընթացքում։ Այն ծագում է առել Ֆիլիպիններում և հարևան պետություններում 2013 թվականի նոյեմբերի 4-ին։ Սա 30-րդ փոթորիկն է, որը ստացել է անվանում և 30-րդ թայֆունն է ու 5-րդ սուպեր-թայֆունը 2013 թ.-ին թվականի խաղաղօվկիանոսյան հատվածում։ Նախնական հաշվարկով ֆինանսական կորուստների թիվը ըստ NDRRMC-ի կազմում է նվազագույնը 237 մլն ԱՄՆ դոլլար, իսկ անկախ տնտեսագետների հաշվարկով այն կարող է հասնել մինչ 14 մլրդ․ դոլլարի։ Չինաստանում կորուստները կազմում են մոտ 848 մլն․ դոլլար։

5700 մարդկանց մահվան թիվը պաշտոնապես հաստատվել է։ Նույն ժամանակ Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ դեռ պատրաստ չի գնահատել մահացածների և ավիրվածությունների քանակը, պատճառը հանդիսանում է կապի միջոցների բացակայությունը, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի խնդիրը երկրի բազմաթիվ շրջաններում։

ՄԱԿ-ի տվյալներով տուժել են ավելի քան 11 մլն․ մարդ, որոնց մեծամասնությունը Ֆիլիպինների բնակիչ են։ Նրանց մեծամասնությունը զրկվել է բնակության վայրից, իսկ 530 հազարը տարհանվել է։ Վիետնամում տարհանվել է 600 հազար մարդ։ Թայֆունն ավերել է ավելի քան 585 000 տուն և 588 000 տանն էլ վնաս է պատճառել ...

Շարունակել