Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 38, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Շառլոտա Ավգուստա Ուելսցի (անգլ.՝ Charlotte Augusta of Wales, ), Ուելսի արքայազն Գեորգի (որն ավելի ուշ դարձել է Գեորգ IV-ը) և նրա կնոջ՝ Բրաունշվայգի արքայադուստր Կարոլինայի միակ զավակը։ Ամբողջ կյանքի ընթացքում արքայադուստրը գահաժառանգման գծով հորից հետո երկրորդ տեղում է եղել։

Շառլոտա Ավգուստայի ծնողները միմյանց չեն համակրել դեռ մինչև ամուսնությունը և դստեր ծննդից հետո գրեթե անիջապես բաժանվել են։ Արքայադստեր խնամքը Ուելսի արքայազնը հանձնարարել է տնային դաստիարակչուհիներին և ծառաներին՝ սահմանափակելով դստեր շփումը մոր հետ, որը վերջիվերջո լքել է երկիրը։ Երբ Շառլոտան մեծացել է, հայրը հարկադրել է նրան ամուսնանալ Օրանի թագաժառանգ Վիլլեմի՝ Նիդերլանդների ապագա թագավոր Վիլլեմ II-ի հետ։ Սկզբում արքայադուստրն ընդունել է Վիլլեմին, սակայն շուտով հրաժարվել է նրա հետ ամուսնական դաշն կնքել։ Երկար ժամանակ հոր կամքին ընդդիմանալուց հետո, վերջինիս համաձայնությամբ ամուսնացել է Սաքս Կոբուրգ Զաալֆելդի արքայազն Լեոպոլդի՝ Բելգիայի ապագա թագավորի հետ։ Մեկուկես տարվա ամուսնական երջանիկ կյանքից հետո Շառլոտա Ավգուստան մահացել է մեռելածին որդու ծննդաբերության ժամանակ։

Շառլոտայի մահը մեծ վիշտ է դարձել բրիտանացիների համար, որոնք նրա մեջ տեսնում էին իրենց ապագա թագուհուն, որը զարմանալիորեն տարբերվելու էր ժողովրդականություն չվայելող հորից և անմիտ պապից։ Քանի որ Շառլոտան Գեորգ III-ի միակ օրինական թոռնուհին էր, արքայի չամուսնացած որդիների վրա ճնշում է գործադրվել կին փնտրելու հարցում։ Արդյունքում, Գեորգ III-ի չորրորդ որդին՝ Քենտի դուքս Էդուարդ Ավգուստը, դարձել է գահի հավանական ժառանգորդի՝ Վիկտորյա Ալեքսանդրինայի հայրը, որը ծնվել է... Ավելին