Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 36, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«IBM» ընկերության ապրանքանիշ
«IBM» ընկերության ապրանքանիշ

Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM, հապ.՝ International Business Machines), միջազգային ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Արմոնկում, ԱՄՆ: Աշխարհում ծրագրային ապահովման, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և խորհրդատվական ծառայություններ տրամադրող ամենամեծ արտադրողներից ու մատակարարներից մեկը։ Ընկերությունը հիմնադրվել է 1911 թ.-ի հունիսի 16-ին: Ի սկզբանե այն կոչվել է CTR (անգլ.՝ Computing Tabulating Recording)։ Ընկերությունը մասնագիտացած էր զանազան էլեկտրական սարքավորումների արտադրման մեջ։ 1914 թ. գլխավոր տնօրենի պաշտոնը անցավ Թոմաս Վաթսոնին, ինչից հետո Այ-Բի-Էմը փոխեց իր մասնագիտացումը դեպի մեծ հաշվիչ մեքենաներ: 1924 թ. CTR-ը փոխում է իր անվանումը, դառնալով IBM:

1890 թ.-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մարդահամար։ Այն ժամանակ՝ արդյունքների մշակման համար առաջին անգամ օգտագործվեց էլեկտրոնային հաշվիչ մեքենա, որը ստեղծել էր Հերման Հոլերիթը։ Այդ մեքենայի շնորհիվ մշակումը տևեց ընդամենը 1 տարի, նախորդ 8-ի փոխարեն։

1911 թ.-ի հունիսի 16-ին ստեղծվեց CTR-ը (Computing Tabulating Recording): Չնայած, որ ընկերությունները միավորվել էին, նրանք գործում էին առանձին, իրար հետ կապ չունենալով։ Միավորված ընկերության տեսականու մեջ էին մտնում տարատեսակ էլեկտրական սարքավորումները՝ կշեռքները, աշխատանքային ժամանակի վերահսկման մեքենաներ և այլն ...

Շարունակել