Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 30, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հայկական խեցեգործության նմուշ, Իսրայելի հայկական թաղամաս
հայկական խեցեգործության նմուշ, Իսրայելի հայկական թաղամաս

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Ներկայումս Հայաստանի տնային պայմաններում կատարվող խեցեգործության մեջ կիրառվում է երեք տեխնիկա՝ ձեռքով ծեփելու տեխնիկա, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկա և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։

Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (ռուս.՝ терракота) արձանիկները: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ.թ.ա. VII հազարամյակին: Մ.թ.ա. III հազարամյակում Հայաստանում (Մեծամոր), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը:

Վաղ բրոնզի դարին անցումը խեցեգործության մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, զարդանախշի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները: Մ.թ.ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ ...

Շարունակել