Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 16, 2024 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, պաշտոնական անունը՝ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը։ Նստավայրն է Անթիլիասը (Լիբանան)։ Գործում է աշխարհի մի շարք երկրներում՝ հիմնականում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում։ Եկեղեցական կառույցները կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Կիլիկիո կաթողիկոսն է Արամ Ա. Քեշիշյանը։

Ձևավորվել է 15-րդ դարի կեսին, երբ ամենայն հայոց կաթողիկոսությունը տեղափոխվել է Վաղարշապատ՝ Էջմիածնի մայր տաճար, իսկ Կիլիկիայի տարածքում նվիրապետական աթոռը շարունակել է գոյություն ունենալ։ Հայտնի է նաև «Կաթողիկոսություն Փոքր Հայոց», «Հայրապետություն Մեծին Կիլիկիո», «Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո», «Սսի կաթողիկոսություն», «Անթիլիասի կաթողիկոսություն» անուններով...Ավելին