Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 16, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարձակ զրոն այն տեսական ջերմաստիճանն է, որի դեպքում էնտրոպիան ունի նվազագույն արժեք: Թերմոդինամիկայի օրենքների համաձայն, հնարավոր չէ հասնել բացարձակ զրո ջերմաստիճանին միայն թերմոդինամիկական եղանակներով: Բացարձակ զրո ջերմաստիճանում համակարգը դեռևս օժտված է քվանտամեխանիկական զրոյական տատանումների էներգիայով, որը համակարգի հիմնական վիճակի էներգիան է: Հիմնական վիճակի կինետիկ էներգիան չի կարող վերանալ: Չնայած դրան, դասական մեկնաբանությամբ այն զրո է, և նյութի ջերմային էներգիան վերանում է:

Բացարձակ զրո ջերմաստիճանին համապատասխանում է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակի (օրինակ` Կելվինի սանդղակը) զրոն: Միջազգային համաձայնությամբ, բացարձակ զրո ջերմաստիճանը Կելվինի սանդղակով 0 Կ է, Ցելսիուսի սանդղակով` −273.15°: Գիտնականներին հաջողվել է ստանալ բացարձակ զրոյին խիստ մոտ ջերմաստիճաններ: Այդ ջերմաստիճաններում դիտվում են նյութի քվանտային հատկություններ, օրինակ՝ գերհաղորդականություն և գերհոսունություն:

Առաջիններից մեկը բացարձակ զրո ջերմաստիճանի հնարավորությունը քննարկեց Ռոբերտ Բոյլը: 1665 թ. լույս տեսած աշխատության («Նոր փորձեր և դիտարկումներ ցրտի վերաբերյալ») մեջ նա հրապարակեց primum frigidum (սկզբնական ցուրտ) կոչված վիճաբանությունը։

Շարունակել