Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 49, 2023 թ.
- ...1825 թվականից սկսած Ռուսական կայսրության, այնուհետև՝ Խորհրդային Միության, այժմ էլ՝ Ռուսաստանի ղեկավարները հաջորդաբար եղել են մե՛կ մազով, մե՛կ ճաղատ։
- ․․․աշխարհի ամենաբարձր կլոր շինությունը (լուսանկարում) գտնվում է Չինաստանում և կառուցվել է այնպես, որ, արտացոլվելով գետի ջրերում, կազմում է երկրորդ շրջանը՝ նմանվելով 8 թվին, որն այդ երկրում համարվում է հաջողակ։
- ․․․մկան թակարդն էլ (նկարում) կարող է կրակել։
- ․․․Բրիտանական թագի հողերից մեկում իբր ապրել է «խոսող մանգուստ», որի գոյության մասին վեճերը մինչ օրս չեն դադարում։
- ...որ Գինեսի ռեկորդների քանակով Գինեսի ռեկորդակիրը ավելի քան 600 պաշտոնական նվաճման հեղինակ է։
- ...աշխարհի հայտնի ամենաբարձր կենդանի ծառի բարձրությունը 116,07 մետր է։