Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 44, 2022 թ.
- ... դանդաղ գործող և հեշտ հայտնաբերվող այս անօդաչու թռչող սարքը (նկարում) ՀՕՊ համակարգերը շրջանցելու հարցում շատ արդյունավետ է իր մրցակիցներից։
- ... կինոյում սև կամ սպիտակ գլխարկ ու շոր կրելը կարող է փրկել հերոսի կյանքը, քանի որ շատերը դրանով են որոշում նրա բարի կամ չար լինելը։
- ...այս ռադիոբեմականացման թողարկումից հետո ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի ավելի քան մեկ միլիոն բնակիչ խուճապի է մատնվել` հավատալով մարսեցիների հարձակմանը։
- ... այս մարդկանց օգտագործած հիշողությունը ջնջող հատուկ սարքի գործողությունը նկարագրվել է դեռևս անցյալ դարում և համեմատվել է բոլշևիկների և մորմոնների գործունեությանը։
- ... տարբեր կերպ համադրվող թերթերով մանկական գրքույկը, Ռայմոն Քենոյին գաղափար է ներշնչել բանաստեղծությունների ժողովածու հրատարակել, որի կառուցվածքը թույլ է տալիս ստանալ հարյուր հազար միլիարդ բանաստեղծություն։