Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 42, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • ... Հայաստանի գլխավոր ժամացույց (նկարում) տեղադրելը նախատեսված չի եղել Կառավարական շենքի նախագծման ժամանակ։
  • ... իմպրեսիոնիստների սիրած հողմաղացը եղել է և՛ սրճարան, և՛ ռեստորան, և՛ պարասրահ, և իր անունն ստացել է հացից։
  • ... 1782 թվականին մահվան դատապարտված Եվրոպայի վերջին վհուկը եղել է շվեյցարացի։
  • ... այս համակարգչային մուլտֆիլմի հերոսներից մեկին հնչյունավորել է 96-ամյա դերասանուհի։
  • ... Բերգեն քաղաքի արվարձանում բազմաթիվ տներ միանման են։ Որպեսզի երեխաները չշփոթեն իրենց տները, յուրաքանչյուր դռան վրա փակցված է տանտիրուհու նկարը