Jump to content

Կաձուո Կուբոկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաձուո Կուբոկավա
窪川 一雄
Ծնվել է1903
Մահացել էդեկտեմբերի 3, 1943(1943-12-03) կամ հունվարի 3, 1943(1943-01-03)
բնական մահով
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տոկիոյի աստղադիտարան (նախքան 1938 թվականը)
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՏոկիոյի համալսարան

Կաձուո Կուբոկավա (ճապ.՝ 窪川 一雄, 1903 - դեկտեմբերի 3, 1943(1943-12-03) կամ հունվարի 3, 1943(1943-01-03)), ճապոնացի աստղագետ, աշխատել է Տոկիոյի աստղադիտարանում։

Աստերոիդների հայտնաբերող, ով հանդիսանում է Ճապոնական սիրողական աստղագիտության պիոներներից մեկը։ 1929 թվականի դեկտեմբերին Տոկիոյի աստղադիտարանում այլ ճապոնացի աստղագետ՝ Օկուրո Օիկավայի հետ համատեղ հայտնաբերել է (1139) Ատամի աստերոիդը[1]։ Ավելի ուշ, 1934 թվականին, նույն աստղադիտարանում զբաղվել է աստղաքարերի դիտարկումներով[2]։

Թայվանի ճապոնական օկուպացիայի ժամանակ 1938 թվականից սկսած զբաղեցրել է Աստղագիտական ասոցիացիայի թայվանական մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Աշխատել է Թայբեյի օդերևութաբանական կայանում որպես ինժեներ։

Նրա պատվին է անվանվել (6140) Կուբոկավա աստերոիդը։ 1942 թվականին սկսվեց Յույշան լեռան գագաթին աստղադիտարանի կառուցումը[3], որի շինարարությունը կանգնեցվեց 1943 թվականին Կուբոկավայի մահից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. Meteor news (1935) (անգլ.)
  3. Observatories in Early Taiwan Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]