Կակաչ մեկծաղկանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակաչ մեկծաղկանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Կակաչազգիներ
Լատիներեն անվանում
Papaver Monanthum


Կակաչ մեկծաղկանի (լատին․՝ Papaver Monanthum), կակաչազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր, դիցիկլիկ, երկամյա մոլախոտ է։

Վեգետացիայի սկզբից առաջացնում է ծռմռված, երկրորդային, արմատներով ճյուղավորվող ու արմատամազիկներով պատված իլիկաձև արմատներ։ Ցողունը ուղղակագուն է, բայց ծայրմասում թեքվում է, մինչև 40 մետր բարձրությամբ։ Այն հիմնականում ծածկված է լինում գեղամազերով, բայց լինում է նաև մերկ։ Այն տալիս է կարճ, կողային ճյուղավորումներ։ Փետրաձև հատված են տերևները։ Բույսի երանգավորումը կանաչավուն է կամ թխագորշ։ Սկզբում ծաղիկը կնգուղանման խոշոր կոկոն է, հաստ, փակ, թխականաչ բաժակներով, որոնք բացվում են և թափվում։ Պսակը փայլուն է, վարդագույն, սև հիմնամասով։ Ունի գագաթաձև պտուղ, նման գմբեթավորված տուփիկի, որի մեջ սերմերը երկուական շարքերով դասավորված են ճառագայթավոր սեգմենտներում։ Դրանք երիկամաձև և վանդակավոր մակերես ունեն։ Հասունացումից հետո տուփիկներից թափվում են հողի բուսամերձ մակերեսին, աղբոտելով մանրասերմ բույսերի սերմնանյութը։ Ծլման փուլում շաքիլատերևները սրածայր-նշտարձև են, իսկ իսկականները՝ օվալաձև։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է երկրագնդի առավել տաք գոտիներում՝ Միջին և Մերձավոր Արևելքում, Կովկասում։ Հայաստանում աճում է՝ սկսած ցածրադիր գոտուց։ Այն բարձրանում է մինչև 2000 մետր։ Եթե նախկինում համարվում էր ռուդերալ՝ հիմնականում աճելով անմշակ տարածություններում, այժմ զանգվածաբար կարելի է հանդիպել հացաբույսերի, կերաբույսերի ցանքերում, արոտներում ու խոտհարքներում։ Պարունակում է ալկալոիդներ՝ կոդեին, մորֆին և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ս. Կարապետյան, «Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս», «Լույս» հրատարակչություն Երևան-1980