Կախարդուհին (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդուհին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՇառլ Պեռո
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1697
 Diamonds and toads

Կախարդուհին (ֆր.՝ Le magicien), ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի մշակած հեքիաթներից։ Այն մտնում է «Իմ սագ մայրիկի հեքիաթները» ժողովածուի մեջ։ Ժողովածուն այդպես է կոչվել, քանի որ հեքիաթները գրվել են սագի փետուրով։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից, որոնց մեջ են մտնում նաև «Կարմիր գլխարկ», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտիկը» և այլ հեքիաթներ։ Ինչպես մյուս հեքիաթներում, «Կախարդուհին» հեքիաթի սյուժեն վերցված է ժողովրդական ստեղծագործություններից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի գոռոզ ու չար կնոջ մասին[1]։ Նա ունենում է 2 աղջիկ. մեծը թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով նման էր մորը, իսկ փոքրը նման էր։ Մայրը մեծ աղջկան շատ-շատ էր սիրում,, իսկ փոքրին ստիպում էր աշխատել ծառայի նման։ Մի օր մայրը աղջկան ուղարկում է ջրհորից ջուր բերելու։ Աղջիկը հանդիպում է մի աղքատ կնոջ, որը ջուր էր ուզում։ Իրականում նա կախարդուհի էր։ Երբ աղջիկը նրան ջուր է տալիս, կախարդը ասում է, որ ամեն անգամ, երբ նա խոսի, նրա բերանից մարգարիտներ կթափվեն։ Աղջիկը գնում է տուն և երբ սկսում է խոսել մոր հետ, նրա բերանից մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր են թափվում։ Մայրը մեծ աղջկան ուղարկում է ջուր բերելու, նա էլ ճանապարհին հանդիպում է մի գեղեցկուհու։ Այդ գեղեցկուհին նույն պառավ կախարդն է լինում։ Աղջիկը կախարդին կոպտում է և ջուր չի տալիս, իսկ կախարդը ասում է նրան, որ ինքը չար է, և ամեն անգամ խոսելիս նրա բերանից դոդոշներ, օձեր կթափվեն։ Երբ աղջիկը հասնում է տուն և խոսում է մոր հետ, նրա բերանից դոդոշներ ու օձեր են թափվում։ Մայրը փորձում է փոքր աղջկան ծեծել, բայց նա փախել էր անտառ։ Այնտեղ նրան հանդիպում է մի արքայազն։ Աղջիկը նրան պատմում է ամբողջ եղելությունը և նրա բերանից մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր են թափվում։ Արքայազնը սիրահարվում է և նրան տանում է պալատ, այնտեղ ամուսնանում է արքայազնի հետ։ Իսկ մեծ աղջիկը տառապում է օձերի և դոդոշների ձեռքը[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայր
  • Հայր
  • Մեծ աղջիկ
  • Փոքր աղջիկ
  • Կախարդ
  • Արքայազն

Բարոյախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր այլ հեքիաթներում, այստեղ ևս Պերոն ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը (նույնը հանդիպում ենք նաև «Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը» հեքիաթներում)։ «Կախարդուհին» հեքիաթում հանդիպում ենք և՛ հեքիաթային են, և՛ իրական հերոսների[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յոթ հեքաթ, հեքիաթների ժողովածու, Երևան, 2005
  2. Նույն տեղում, էջ 35
  3. Շառլ Պերո. Կախարդուհին