Կալոկեր
Արտաքին տեսք
Կալոկեր | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 334 |
Մահվան վայր | Տարսոն, Կիլիկիա, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Roman usurper? և Magister pecoris camelorum? |
Կալոկեր (հուն․՝ Καλόκαιρος, լատին․՝ Kalokairos; լրիվ անունն անհայտ է), հռոմեական ուզուրպատոր 333 - 334 թթ.` Կոստանդիանոս I Մեծի օրոք։
Կալոկերը ուներ պաշտոն կայսրությունում` «magister pecoris camelorum» (ուղտերի երամակների ղեկավար)։ Նա բարձրացնում է ապստամբություն Կիպրոսում և իրեն կայսր հայտարարում։ 334 թ. ուզուրպատորի ջոկատները ջախջախվել են Կոնստանտին I-ի բարեկամ Դալմացիոս Ավագի կողմից, իսկ Կալոկերը գերի է ընկել։ Նրան իր կողմնակիցների հետ ենթարկվել է տանջանքների և սպանվել կիլիկյան Տարսոն քաղաքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավրելիոս Վիկտոր. Կեսարների մասին. 41. 10-11.
- DiMaio, Michael. «Calocaerus (333/334 A.D.)». De Imperatoribus Romanis.