Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1933[1] |
Երկիր | Հնդկաստան |
Հասցե | Cathedral Rd,[2] |
Կայք | academyoffinearts.orga.in |
Academy of Fine Arts, Kolkata Վիքիպահեստում |
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա (բենգալերեն՝ অ্যাকাডেমি অফ ফাইন আর্টস, কলকাতা), Հնդկաստանի ամենահին գեղարվեստական հաստատություններից մեկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան պաշտոնապես հիմնադրվել է 1933 թվականին[3][4] Լեյդի Ռանու Մուկերջիի կողմից[5]։ Ի սկբանե գտնվել է Հնդկական թանգարանից փոխառված սենյակներից մեկում, իսկ ամենամյա ցուցահանդեսները կազմակերպվել են հարակից ծածկապատշգամբում։
1950-ական թվականներին Լեյդի Ռանու Մուկերջիի ջանքերով և Արևմտյան Բենգալիայի գլխավոր նախարար Բիդհան Չանդրա Ռոյի և Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուի հովանավորությամբ ակադեմիան տեղափոխվել է Կալկաթայի Սուրբ Պողոսի տաճարի հարևանությամբ գտնվող ներկայիս ավելի ընդարձակ կառույց։ Բարձրաստիճան նկարիչ Սվափնեշ Չոդհարին դարձել է նախագահ, իսկ նկարիչ Շրի Բանդերջին՝ քարտուղար։
Ակադեմիայում գտնվող հայտնի գործերից են Գագանենդրանաթ Թագորի «Saat bhai champa», Ջամի Ռոյի «Shiva with Ganesh» կտավները[4]։
Թատերական լսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստի ակադեմիան ունի թատերական լսարան, որը լավագույն վայր է ներկայացումների համար։ 1984 թվականից այստեղ կազմակերպվում է ամենամյա թատերական փառատոն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.academyoffinearts.in/index.php
- ↑ https://www.academyoffinearts.in/contact.php
- ↑ 3,0 3,1 «Academy of Fine Arts». kolkata.org.uk (website). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Swati Mitra (2011). Kolkata: City Guide. Goodearth Publications. էջեր 66–. ISBN 978-93-80262-15-4. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Academy of Fine Arts». Click India. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա կատեգորիայում։ |