Կալիֆոռնիական ծովառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիֆորնիական ծովառյուծ
Zalophus californianus - Morro Bay.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Ականջավոր փոկեր
Ցեղ Կալիֆորնիական ծովառյուծներ
Տեսակ Կալիֆորնիական ծովառյուծ
Լատիներեն անվանում
Zalophus californianus
Lesson, 1828
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Կալիֆորնիական ծովառյուծ (լատ.՝ Zalophus californianus) կամ հյուսիսային, սև ծովառյուծ(Zalophus californianus), ականջավոր փոկերի տեսակ է, խաղաղ օվկիանոսի բնակիչ։ ժամանակակից աշխարհում նրանց թիվը շատ է և շարունակում է աճել մոտ 5% ամեն տարի։ Կալիֆոռնիական ծովառյուծները տարբերվում են շուտ կողմնորոշվելու ունակությամբ և շրջակա միջավայրին հարմարվելու կարողությամբ։ Ի շնորհիվ դրան այս տեսակի մերկայացուցիչները տիպիկ դերասաններ են կրկեսների, կենդանաբանական այգիների դելֆինարիումների ներկայացումներին։ Վարժեցնելով համապատասխան ձևով, նրանց օգտագործել են ամերիկյան ծովային ուժերում հատուկ գործողություններում։ Սրանք դասական կրկեսային փոկեր են, չնայած որ իսկական փոկեր չեն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Zalophus californianus male and female.jpg

Կալոֆոռնիական ծվառյուծները կշռում են մոտ 300կգ և ունեն 2.4մ երկարություն, էգերը 2մ երկարություն և 90կգ։ Դունչը առաջ է ձգված և նրանց նմանեցնում են շների։ Արուների մոտ շատ զարգացած է գանգի կատարը, որը և շատ արտահայտիչ է հատկապես սեռական հասունացումից հետո։

Ինչպես հետևում է անունից Կալիֆոռնիական ծովառյուծները բնակվում են հիմնականում Կալիֆոռնիայում։ Նրանց կարելի է հանդիպել նաև Արիզոնայում, Վաշինգտոնում, կոլումբիայում և Մեքսիկայում։ Այդ դեսակի էնդեմիկ ներկայացուցիչները, որոնք շատ են հանդիպում Ճապոնական ծովում, համարվում են կալիֆոռնիական ծովառյուծների տեսակներ։ Բայց հիմա բացահայտվել է, որ այդ երկուսը ինքնուրույն տեսակներ են

Բազմանում են Կալիֆոռնիայի Շանել կղզներից մինչև Մեքսիկա։ Խոշորագույն բնակության վայրը Սան Միգել կղզին է։ Վերարտադրողական պառկելավայրերը գերադասում են տեղադրել հարավային ծովափներում։ Նրանք սովորաբար ծովից հեռանում են 10 մղոնից հեռու։

Տաք օրերին գտնում են ծովի եզրին մոտ։ Գիշերային օրերին նրանք ավելի են խորանում ջրում, կամ բարձրանում են ծովափնյա իջվածքների վրա։

Սովորաբար էգը ագրեսիվ է այլ ձագերի նկատմամբ։ Նա բացում է ատամները հառաչում է և կարող է բռնել ու շպրտել մոտեցող ձագին։ Սակայն էգերի 6/17%-ը կարող են հոգ տանել խորթ երեխաների մասին։