Կալինկա
ռուս.՝ Калинка | |
---|---|
![]() | |
Ձև | երգ, Russian concert folk dance? և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Կոմպոզիտոր | Իվան Լարիոնով |
Տեքստի հեղինակ | Իվան Լարիոնով |
Ստեղծման տարեթիվ | 1860 |
«Կալինկա» (բռնչի (կալինա) բույսի անունով, հայտնի է նաև «Կալինկա-Մալինկա» անվամբ), ռուսական երգ, գրվել է Իվան Լարիոնովի կողմից՝ ժողովրդական ոճով: Երբեմն սխալմամբ համարում են ժողովրդական երգ: «Կալինկա» են անվանում նաև այս երգի մեղեդու ներքո ներկայացվող պարը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար ժամանակ համարվել է ռուսական ժողովրդական երգ, բայց այնուամենայնիվ երգի բառերն ու երաժշտությունը գրվել են 1860 թվականին կոմպոզիտոր, գրականագետ, բանաստեղծ Իվան Լարիոնովի կողմից: Երգն առաջին անգամ կատարվել է Սարատովի թատրոնի սիրողական բեմից: Ավելի ուշ, այդ ժամանակի հայտնի երգիչ և ժողովրդական երգչախմբի ղեկավար Ագրենև Սլավյանսկու խնդրանքով, ում հետ հեղինակը մտերիմ էր, այս երգը հանձնում է նրա երգացանկին: Հենց Սլայվյանսկիի երգչախմբից էլ «Կալինկան» սկսում է ճանաչում գտնել:
Երգին միջազգային ճանաչում է բերել ռուս խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ալեքսանդրովի մշակումը (1883-1946), քանի որ նրա ստեղծած երգի ու պարի անսամբլի (Ռուսաստանի բանակի Ա.Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլ) բազմակի կատարումների շնորհիվ «Կալինկան» հնչել է արտասահմանյան բազմաթիվ բեմերից:
Երգի բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պար[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Эх! Калинка! |
![]() |
Kalinka - Russian Popular Dance |
Կա նաև «Կալինկա» անունով բալետի պար, հիմնված ժողովրդական պարի շարժումների վրա: Երբեմն «Կալինկան» նույնացվում է ռուսական իմպրովիզացիոն պարերի հետ[1]: Երաժշտական չափը 2/4, տեմպը՝ փոփոխական[2], օգտագործվում են ավանդական պարերի բազմաթիվ էլեմենտներ, ինչպիսիք են՝ ցատկերը, խմբապարերն ու շուրջպարերը: Շարժումը բաղկացած է վեհ շրջանային, ձեռքերը տարբեր ուղղություններով տարածող գործողություններով: Գոյություն ունեն «Կալինկա» անվամբ տարբեր պարային անսամբլներ[3]:
«Կալինկա-Մալինկան» էստրադային պար է: Ռուսական ավանդական պարն առանց բալետի տարրերի է: