Կալենց թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալենց թանգարան
Կալենց թանգարան (6).jpg
Տեսակ կենսագրական թանգարան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Կալենցի փողոց18, Երևան, ՀՀ
Հիմնադրված է ապրիլի 27, 2010
Տնօրեն Լարիսա Կատասանովա

Կալենց թանգարան, բացվել է 2010 թվականի ապրիլի 27-ին՝ Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալենց» թանգարանը կառուցվել է Արմինե և Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա, թանգարանի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել Արմինե և Հարություն Կալենցների որդու՝ Սարո Կալենցի ջանքերով։ Դեռ 1968 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Հարություն Կալենցի թանգարանի կառուցման վերաբերյալ, ինչը խորհրդային տարիներին այդպես էլ իրականություն չդարձավ։

Հարություն Կալենցի մահվանից հետո ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի ստեղծմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2002 թվականին և ավարտվել 2010 թվականին։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի երկու հարկ. մեկում ներկայացված է Հարություն Կալենցի, մյուսում՝ Արմինե Կալենցի արվեստը։ Թանգարանում պահվում են Հարություն և Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, գրաֆիկական գործեր, ինչպես նաև արխիվային նյութեր, որոնցից ցուցասրահներում ներկայացված են շուրջ 300-ը։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալենց» թանգարանի ծրագրերում ընդգրկված են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ուսուցողական և գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում և տարածում[1]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Հարություն Կալենցի 18 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]