Jump to content

Կաթի շիճուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթի շիճուկ, պանրի (շրդանային քաղցր շիճուկ), կաթնաշոռի (թթու շիճուկ) և կազեինի արտադրությունների կողմնակի արտադրանք։ Պարունակում է 93-94% ջուր, 0,7-1 % սպիտակուցներ (հիմնականում՝ ալբումին և գլոբուլին), 4,5-4,7 % ածխաջրեր (կաթնաշաքար), 0,04-0,05 % կաթնայուղ։ Կաթի շիճուկի 1 կգ-ը պարունակում է 0,12 կերային միավոր։ Քաղցր շիճուկի թթվայնությունը 110°Թ է, թթու շիճուկինը՝ 65-80° Թ։ Օգտագործվում է հիմնականում խոզերին կերակրելու և կերախառնուրդները ջրալիացնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։