Կազուհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազուհա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունճապ.՝ 中村 一葉 և ճապ.՝ カズハ
Ի ծնե անունՆակամուրա Կազուհա
Ծնվել էօգոստոսի 9, 2003(2003-08-09)[1] (20 տարեկան)
ԵրկիրՃապոնիա
Մասնագիտություներգչուհի, փոփ երգիչ և բալետի պարող
ԼեյբլSource Music
ԱնդամակցությունLe Sserafim
Ստորագրություն
 Kazuha Nakamura Վիքիպահեստում

Կազուհա (կորեերեն՝ 카즈하, ճապոներեն՝ 一葉/カズハ, օգոստոսի 9, 2003, Կոչի, Ճապոնիա), ճապոնացի երգչուհի, հարավկորեական Le Sserafim գըրլբենդի անդամ։ Նա հանդիսանում է խմբի վիզուալը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան քեյփոփ այդլի կարիերան սկսելը, Կազուհան պրոֆեսիոնալ բալերինա էր։ Նա հաճախել է աշխարհի ամենահեղինակավոր բալետի ակադեմիաները, ինչպիսիք են Մոսկվայի Մեծ Թատրոնի Ակադեմիան, Լոնդոնի Թագավորական Բալետի դպրոցը և իր հայրենիք Ճապոնիայում գտնվող Հաշիմոտո Սաչիյո Բալետի դպրոցը։

2020-2021 թվականներին տեղափոխվել է Նիդեռլանդներ, որտեղ սովորել է Հոլանդական Բալետի Ազգային Ակադեմիայում։ Հենց Նիդեռլանդներում էլ նկատվել է Source Music-ի գործադիր տնօրենի կողմից 2021 թվականի դեկտեմբերի կեսերին[2][3][4]։

Ապրիլ-Մայիս 2022։ Դեբյուտ Le Sserafim-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 8-ին, 2022, Կազուհան ներկայացվեց որպես Le Sserafim խմբի 5-րդ անդամ[5]։ Խումբը դեբյուտ ունեցավ մայիսի 2-ին, 2022, իրենց առաջին մինի ալբոմով՝ "Fearless":

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://kprofiles.com/le-sserafim-members-profile-and-facts/
  2. 2,0 2,1 기자, 윤상근. «르세라핌 5번째 멤버는 카즈하..네덜란드 발레 전공 '우아한 비주얼'». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  3. «[단독]사쿠라·김채원→네덜란드 발탁 멤버..하이브 新걸그룹 6인 확정». 언론사 뷰. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  4. «橋本幸代バレエスクール&Jr.co». www.facebook.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  5. LE SSERAFIM "KAZUHA", Վերցված է 2023-05-31-ին