XIX/XX դդ․ նկար, պատկերված են երկու կաբարդացիներ՝ կաբարդական ձիու հետ
Կաբարդական ձի կամ շաղդի, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղատեսակ։ Բուծել են կաբարդացիները։ Հարմարված է Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններին։ Ցեղն ստացվել է Կովկասի տեղական և ներմուծված տափաստանային ձիերից, որոնք բարելավվել են արաբական և այլ ցեղերով։
Ժամանակակից կաբարդական ձին ունի միջին մեծություն, զարգացած կրծքավանդակ, ուղիղ մեջք, ամուր ու չոր ոտքեր, դիմացկուն սմբակներ։ Գույնը՝ աշխետ, սևաթույր և մուգ շագանակագույն։ Մնդավի միջին բարձրությունը 155 սմ է, կրծքի փաթը՝ 180 սմ, դաստակի փաթը՝ 19, 5 սմ։ Բուծվել է ՌուսաստանիՍտավրոպոլի երկրամասում և Կաբարդա-Բալկարիայում։ Կաբարդական ձիու և զտարյուն արագավազի տրամախաչումից ստացված անգլա-կաբարդական խառնացեղ ձիերը (ավելի արագավազ են և ունեն ավելի մեծ չափեր) արտահանվում են շատ երկրներ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաբարդական ձի կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 151)։