Կա’ Լորեդան
| Տեսակ | շենք և վարչական կենտրոն |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Վենետիկ |
| Վայր | Սան Մարկո |
| Հասցե | Riva del Carbon, San Marco |
| Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
| Հարկեր | 4 |
| Անվանված է | Լորեդան |
| Սեփականատեր | Վենետիկ |
| Հիմնադրված է | 13-րդ դար |
| Իրադարձություններ | վերանորոգում |
![]() | |
![]() | |
Կա’ Լորեդան (իտալ.՝ Ca' Loredan) կամ Պալացցո Լորեդան (իտալ.՝ Palazzo Loredan), պալացցո (պալատ) Վենետիկի Սան Մարկո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա։ Գտնվում է Ռիալտո կամրջի մոտ։
Կառուցվել է 1200 թվականին և համարվում է քաղաքի ամենահին շինություններից մեկը[1]։ 1868 թվականից սկսած այստեղ և հարևանությամբ գտնվող Կա’ Ֆարսետտի պալացցոյի շենքում է գտնվում Վենետիկի քաղաքապետի նստավայրը։
Վենետիկում կա այս անունը կրող ևս մեկ կառույց (իտալ.՝ Palazzo Loredan in Campo Santo Stefano), որը գտնվում է Սանտո Ստեֆանո հրապարակի հարավային մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 13-րդ դարում՝ որպես Բոկկասի ընտանիքի ապրանքների պահեստ։ Ըստ որոշ պատմաբանների՝ այն դարձել է Դոժ (դուքս) Յակոպո Կոնտարինիի նստավայրը 1280 թվականին։ Հետագա դարերում պալատն ընդարձակվել և մեծապես փոփոխվել է։ 1646 թվականին այս պալատում է ծնվել Ելենա Լուկրեցիա Կոռնարո Պիսկոպիան, որը պատմության մեջ է մտել որպես դոկտորի աստիճան ստացած առաջին կին (1678 թվականի հունիսի 25)։ Իրադարձությունը, որը միջազգային լայն հնչեղություն է ստացել, նշանավորվել է մարմարե հուշատախտակով։
1703 թվականին պալատը դարձել է Լորեդանի ընտանիքի սեփականությունը՝ Ջիրոլամո Կորների դստեր և Ջովանի Բատտիստա Լորեդանի ամուսնության միջոցով։ 1806 թվականին շենքն անցել է Կամպանյա Պեկկանայի կոմսուհու սեփականության տակ և վերածվել հյուրանոցի։ 1867 թվականից այստեղ և հարևանությամբ գտնվող Կա’ Ֆարսետտի շենքում է գտնվում Վենետիկի քաղաքապետարանը[2]։ Վերակառուցումը փոքր-ինչ փոխել է շենքի ներքին հատակագիծը[3]։
Պալացցո Լորեդանն ի սկզբանե բյուզանդա-վենետիկյան ոճով (bizanto-veneto) կառուցված շինություն էր։ Այն Մեծ ջրանցքի այն շենքերից է, որոնք, չնայած վերակառուցումների, պահպանել են իրենց սկզբնական տեսքն ավելի շատ, քան մյուսները։ Պալատի առաջին հարկում գտնվում է Խորհրդի դահլիճը, որտեղ պահվում են Բենեդետտո Կալիարիի, Գրեգորիո Լազցարինիի, Բոնիֆացիո Վերոնեզեի գեղանկարչական աշխատանքները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կա’ Լորեդան և Կա’ Ֆարսետտի պալացցոները, որտեղ տեղակայված է Վենետիկի քաղաքապետարանը
-
Հուշատախտակ այն մասին, որ այս շենքում է ծնվել առաջին կին շրջանավարտ Ելենա Կոռնարո Պիսկոպիան
-
Պատմական լուսանկար, 1901 թվական
-
Կա’ Լորեդանը՝ գիշերը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brusegan М. La grande guida dei monumenti di Venezia. — Roma: Newton & Compton, 2005. — ISBN 88-541-0475-2.
- Guida d’Italia — Venezia. — Milano: Touring Editore, 2007. — ISBN 978-88-365-4347-2.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Լորեդան» հոդվածին։ |

