Ծոփագետ, Բանուշ, Բանուշչայ, Բունուշչայ, Ծոբաց գետ, Ծոփա գետ, Ծոփա ջուր, Ջոբաց գետ, (վրաց.՝ ბანოშისწყალი), գետ ՀայաստանիԼոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լալվար լեռան հյուսիսարևելյան լանջերից, անցնում է Հայաստանի սահմանը և Վրաստանի տարածքում, անցնելով Գուլբաղ գյուղը Սադախլո ե/գ կայարավի մոտ (41°14′43″ հ. լ. 44°48′28″ ա. լ.) միախառնվում մայր գետին։ Երկարությունը 20 կմ է։ Սրա վերին հոսանքի ափին, Լալվարի փեշին են գտնվում հին Ծոբ ամրոցի և գյուղի ավերակները[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։