Ծուխ անտառում (ֆիլմ)
Ծուխ անտառում ռուս.՝ Дым в лесу | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Կարելով և Յուրի Չուլյուկին |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Չուև |
Դերակատարներ | Գենադի Սայֆուլին |
Օպերատոր | Իգոր Չեռնիխ |
Երաժշտություն | Գրիգորի Ֆրիդ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Տևողություն | 47 րոպե |
«Ծուխ անտառում» ռուս.՝ «Дым в лесу»), մանկական արկածային ֆիլմ՝ նկարահանված Արկադի Գայդարի համանուն պատմվածքի հիման վրա, ռեժիսոր Եվգենի Կարելովի դիպլոմային աշխատանքը՝ ռեժիսոր Յուրի Չուլյուկինի մասնակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի տեխնիկական աջակցությամբ ՎԳԻԿ ուսումնական կինոստուդիայում 1955 թվականին[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի հիմքում Արկադի Գայդարի համանուն պատմվածքն է, որի գործողության ժամանակը երկու տասնամյակ առաջ է տեղափոխվել։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են փոքր սահմանամերձ գյուղում։ Շրջանում գործում է թշնամու դիվերսանտների հանդուգն խումբ։ Նրանք հրկիզել են անտառը և խոցել իրենց հետևող ինքնաթիռը։ Հրդեհը սպառնում է տեղափոխվել խոշոր գործարան, և տեղի բնակիչները օգնության են հասնում հրշեջներին։
Վոլոդյա Կուրնակովն իր հարևանուհի Մարիա Սերգեևնային՝ անհետացած օդաչուի կնոջը, խնդրում է իրեն տանել օդանավակայան։ Հետադարձի ճանապարհին վթարային կանգառի ժամանակ Վոլոդյան գնում է անտառ և մոլորվում։
Բավական երկար թափառելով՝ նա հասնում է դաշտավայր, որտեղ տեսնում է ընկած ինքնաթիռը։ Կողքին ընկած էր վիրավոր օդաչուն, որը տղային ուղարկում է սահմանապահների մոտ՝ բացատրելով, թե որ քառակուսում պետք է փնտրել հրկիզողներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենադի Սայֆուլին – Վոլոդյա Կուռնակով
- Լյուդմիլա Գենիկա-Չիրկովա – Վոլոդյայի մայրը
- Անատոլի Բերլադին – Վասիլի Սեմյոնովիչ Ֆեդոսեև, օդաչու
- Լ. Կուզնեցովա – Մարիա Սերգեևնա, օդաչու Ֆեդոսեևի կինը, Ֆենյայի մայրը
- Իրա Լուզանովա – Ֆենյա, օդաչու Ֆեդոսեևի և Մարիա Սերգեևնայի դուստրը
- Գ. Իլլին – սահմանապահ ուղեկալի պետ
- Ս. Նեֆեդով – թռիչքային գնդի հրամանատար
- Յու. Պոպով – դիվերսանտ
- Բորիս Կամչատով – դիվերսանտ
Նկարհանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Չուև
- Բեմադրող ռեժիսորներ՝ Եվգենի Կարելով, Յուրի Չուլյուկին
- Բեմադրող օպերատորներ՝ Վլադիմիր Մինաև, Իգոր Չերնիխ
- Կոմպոզիտորներ՝ Գրիգորի Ֆրիդ, Միխայիլ Ստարոկադոմսկի
- Երգերի տեքստի հեղինակ՝ Ն. Ալեքսանդրովիչ, Վադիմ Կորոստիլև
- Հնչյունային ռեժիսոր՝ Սեմյոն Լիտվինով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ծուխ անտառում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ծուխ անտառում» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|