Ծուխ անտառում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծուխ անտառում
ռուս.՝ Дым в лесу
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱրկադի Գայդար
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1939
ՀրատարակչությունДетская литература
Հրատարակվել է1939

«Ծուխ անտառում» (ռուս.՝ «Дым в лесу́»), խորհրդային շրջանի մանկագիր Ա․ Պ․ Գայդարի գրչին պատկանող պատմվածք՝ գրված 1939 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել նույն թվականին «Պիոներ» ամսագրում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անծանոթ տղան չոսամյա Ֆենիի ձեռքից խլում է կոնֆետները։ Այդ ամենը տեսնում է գլխավոր հերոսը՝ տասներկուամյա Վլադիմիր Կուրնակովը, պատմվածքը ներկայացնողը, հասնում է նրան, բայց գողը դուրս է պրծնում նրա ձեռքից և փախչում։ Երեխաները գնում են Ֆենիի բնակարան։ Նրա մայրը հապճեպ խնդրում է հետևել աղջկան և շտապ հեռանում։ Շրջանում հրդեհ է բռնկվում․ լուսամուտից դուրս նայելով՝ հեղինակը տեսնում է, որ մյուս կողմից ևս հրդեհ է։ Նա ցանկանում է գնալ և տեսնել հրդեհի մարման աշխատանքները, բայց չի կարողանում։ Ֆենիի մայրիկը վերադառնում է և թույլ է տալիս Վովային իրենց հետ գնալ օդանավակայան։ Բակում նա հանդիպում է Վիտկա Կրյուկովին, ով հայտնում է, որ սահմանը երեք սպիտակգվարդիականներ են հատել և հրդեհել անտառը, որպեսզի գործարանն այրվի։

Հրացանով զինված կարմիրբանակայինը անատառաեզրին կանգնած հսկում է ճանապարհը, բայց թողնում է անցնել ավտոմեքենան՝ իմանալով, որ Ֆենիի մայրը օդաչու Ֆեդոսեևի կինն է։ Օդանավակայանում պարզվում է, որ Ֆենիի հայրը՝ օդաչու Ֆեդոսեևը, երեկ երեկոյան, թեթև մարդատար մեքենայով սլացել է անտառային տարածքը հետազոտելու և մինչև այժմ չի վերադարձել։ Էսկադրիլիայի կոմիսարը բոլորին ուղեկցում է մինչև ավտոմեքենան և կրկնում, որ օդաչու Վասիլի Սեմենովիչ Ֆեդոսեևին անդադար որոնում են թե՛ ցամաքում, թե՛ օդում։ Հետդարձի ճանապարհին փոցխի ատամն անիվը ծակում է․ բոլորը դուրս են գալիս մեքենայից։ Վլադիմիրը վազում է անտառ՝ խաղալու շնիկի հետ։ Այնտեղ նա հեռավոր սուլոց է լսում։ Մտածում է, որ իրեն ազդանշան են ուղարկում, բայց հետո հասկանում է, որ ձայնն այլ է։ Նա վազում է ձայնի հետևից և մոլորվոււմ։ Մի որոշ ժամանակ հանգստանալուց հետո նա գնում է առվակի մոտ՝ ջուր խմելու, և ավելի հաճախ լսում երկաթը երկաթին հարվածելու հետևանքով առաջացած երեք կտրուկ ձայն։ Մարգագետնում ընկած էր ջարդված ինքնաթիռը, նրա տակ նստած էր վիրավոր մի մարդ, ով պտուտակաբանալիով խփում է մետաղյա պատյանով շարժիչին։ Նա օդաչու Ֆեդոսեևն էր։

Ֆեդոսեևը նրան խնդրում է վազել դեպի օդանավակայան, բայց Վլադիմիրը հայտնում է, որ մոլորվել է։ Նա ծառից դիտարկում է մերձակայքը։ Ֆեդոսեևը մատնացույց է անում այն ուղղությունը, «որ արևը շողա ճիշտ քո ձախ աչքի կողմը», և տալիս իր դրամապանակն ու գրություն՝ տեղեկացնելով նաև, որ շրջանի 24-րդ տեղամասում հրդեհ է, որ նախանցյալ օրը՝ ժամը 19։30, նա տեսել է երեք մարդու, ովքեր հրացաններով կրակել և ծակել են նրա ինքնաթիռի բենզինաբաքը։

Հերոսը անտառի միջով գնում է դեպի Կալվա գետը, հակառակ ափին տեսնում հյուղակ և սայլին լծված ձի։ Նա վատ է լողում, բայց հասկանում է, որ այլ ճանապարհ չկա և լողում է։ Բրուտիկ շնիկը լողում է նրա հետևից։ Փորձելով մագլցել գլխին և պարանոցին՝ հեղեղում է Վլադիմիրին, բայց սահմանապահների ծառայողական շունը հասցնում է փրկել նրան։ Տեղեկանալով նրա անհետացման մասին՝ Վլադիմիրն ու կինոլոգը գնում են Ֆեդոսեևի մոտ։ Նրանք հասնում են գետի ափը, գտնում հրդեհաձիգներին, որնցից մեկը սպանված էր, իսկ երկուսը՝ ձերբակալված։

Վովան արթնանում է իր անկողնում։ Մայրիկը նրան պատմում է, թե ինչպես են նրան փրկել։ Բակում նրան հանդիպում է Ֆենին, հրավիրում իրենց տուն․ նրան ցանկանում էր տեսնել փրկված օդաչուն։ Ֆեդոսեևը նրան փայլուն, նիկելազօծված կողմնացույց է նվիրում՝ կափարիչով, փականով և ֆոսֆորե պտտվող շրջանակով։ Կափարիչի վրա նշված էր տարեթիվը, ամիսը և հանդիպման օրն ու գրություն․ «Վլադիմիր Կուրնակովին՝ օդաչու Ֆեդոսեևից»։ Վովան նայում է գործարանին և մտածում․ «Ինչ են անում գործարանում, այդ մենք չգիտենք։ Իսկ նույնիսկ եթե իմանայինք, ոչ ոքի չէինք պատմի, բացի մեկից՝ ընկեր Վորոշիլովից»։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1939 թվականին «Պիոներ» ամսագրի երկրորդ համարում։ Նույն թվականին լույս է տեսել առանձին գրքով (Դետիզդատ)[1]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հիմնական գաղափարը տղաների՝ քաջագործության պատրաստ լինելն է՝ անկախ նրա մասշտաբներից (լողալով անցնել ոչ լայն Կալվա գետը այքան էլ դժվար չէ, բայց հերոսի համար, ով վատ էր լողում, խնդիր էր)։ Սխրագործությունն անգամ մինչև վերջ կատարված չէր․ Վոլոդկային անհրաժեշտ էր դուրս բերել գետից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 А. Гайдар Собрание сочинений в трех томах. — Москва: Правда, 1986. — Т. 2.