Լյուդմիլա Գենիկա-Չիրկովա
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1923[1] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2019 (96 տարեկան) |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1947) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Յուրի Գենիկա |
Ամուսին(ներ) | Բորիս Չիրկով |
Երեխա(ներ) | Լյուդմիլա Չիրկովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Լյուդմիլա Յուրևնա Գենիկա-Չիրկովա (ռուս.՝ Людмила Юрьевна Геника-Чиркова, սեպտեմբերի 18, 1923[1] - հոկտեմբերի 29, 2019), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, Բորիս Չիրկովի այրին։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Գենիկա-Չիրկովան ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 18-ին խորհրդային կինոռեժիսոր Յուրի Գենիկայի ընտանիքում։ 1947 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ինստիտուտը՝ Վերա Լվովայի արվեստանոցը[2]։
Ավարտելուց հետո՝ 1947-1949 թվականներին, եղել է Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհիներից, այնուհետև 1950-1965 թվականներին հանդես է եկել Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ 1965 թվականից աշխատել է Մոսկվայի Ն. Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում։ Դասավանդել է ՎԳԻԿ-ում[3]։
Լյուդմիլա Գենիկա-Չիրկովան մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ խորհրդային կինոռեժիսոր Յուրի Գենիկան է (1893-1965)։ Եղել է ՎԳԻԿ-ի պրոռեկտորը։
Ամուսինը՝ խորհրդային թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Բորիս Չիրկովն էր (1901-1982), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Դուստրը՝ դերասանուհի, մանկավարժ Լյուդմիլա Չիրկովան է (ծնվ.՝ 1949 թ.)։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (ապրիլի 20, 1972)
- Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- ՌԴ նախագահի շնորհակալագիր (հունիսի 19, 2013)՝ երաժշտական արվեստի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[4]
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսեյ Տոլստոյ | Կայսրուհու դավադրությունը | դռնապան |
Եվգենի Գաբրիլովիչ |
Կատակասերը | Մարիա Տարասովա |
Իրինա Իրոշնիկովա | Ինչպե՞ս ես ապրում, Զոսյա՛ | Քրիստինա |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1947 | Գնացքը գնում է դեպի արևելք | Սոկոլովայի համակուրսեցի |
1949 | Երջանիկ երթ | դրվագ |
1954 | Հավատարիմ ընկերներ | Մաշենկա |
1955 | Ծուխ անտառում | Վոլոդյայի մայր |
1963 | Ուսանելի պատմություն | |
1963 | Կարճ պատմություններ | կին |
1965 | Արտակարգ հանձնարարություն | դրվագ |
1964 | Фитиль (№26, «Թղթախաղերը չեն ստում») | գուշակի այցելու |
1977 | Մաշենկա | Վերա Միխայլովնա |
1982 | Հին կազակական ձևով | Մարգետ Շոլց |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ |
---|---|
1977 | Մաշենկա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Людмила Геника-Чиркова». Кино-Театр.Ру. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Людмила Геника-Чиркова: биография, роли, звания, награды, фото». teatrpushkin.ru. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 19 июня 2013 года № 245-рп «О поощрении»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 2019 մահեր
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- ՎԳԻԿ-ի դասախոսներ
- Երկարակյացներ