Ծովը (Դեբյուսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծովը` Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունը համարվում է երաժշտական իմպրեսսիոնիզմի ամենաառաջին ստեղծագործություններից մեկը։ Այն գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար և ունի 3 մաս։ Չնայած շատ կարծիքների, թե այն կարող է համարվել սիմֆոնիա, "Ծովը" սիմֆոնիա չէ։ Այն սիմֆոնիկ ստեղծագործություն է նվագախմբի համար։

Ստեղծագործությունը գրված է այն ժամանակ, երբ որ Դեբյուսին տարված էր իմպրեսսիոնիզմի գաղափարներով։ Նա իմպրեսսիոնիզմի տարրերը այնքան լավ է օգտագործել "Ծով"-ի մեջ, որ լսողների մոտ իրական ծովի տպավորություն է ստեղծվում։ Կոմպոզիտորը առաջին անգամ օգտագործում է գործիքավորման նոր տարրեր, և նվագախումբը հաղորդում է նոր չլսված տեմբրեր։ Դեբյուսիի այս գործիքավորումը հետագայում օգտագործել են շատ կոմպոզիտորներ։ Այն նաև ազդեցություն ունի Ջոն Վիլիամսի երաժշտության վրա՝ Երախ ֆիլմի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուսին սկսել է աշխատել ստեղծագործության վրա 1903 թվականին և այն ավարտել է 1905-ին։ Առաջին անգամ "Ծով"-ը կատարվել է Փարիզում 1905 թ., Լամուղո Նվագախմբի և Կամիլ Շեվիյարի կատարմամբ։ Սկզբնական շրջանում ստեղծագործությունը լավ չի ընդունվել հասարակության կողմից։ Կա երկու պատճառ՝ նվագախմբի վատ կատարումը և այն, որ Դեբյուսին լքել էր իր առաջին կնոջը մի երգչուհու համար։ Բայց որոշ ժամանակ անց այն դառնում է հասարակության սիրելի ստեղծագործություններից մեկը։ Առաջին անգամ այն ձայնագրվել է 1928 թվականին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

"Ծով"-ը ունի 3 մաս՝

  1. "De l'aube à midi sur la mer" (Արևածագից մինչ կեսօր ծովի վրա)
  2. "Jeux de vagues" (Ալիքների խաղ)
  3. "Dialogue du vent et de la mer" (Քամու և ծովի զրույցը)

Օգտագործվող գործիքներն են՝ 2 ֆլեյտա, պիկկոլո, 2 հոբոյ, անգլիական եղջրափող, 2 կլառնետ, 3 ֆագոտ, կոնտրաֆագոտ, 3 գալարափող, 2 շչակ, 3 տրոմբոն, տուբա, բազմաթիվ հարվածային գործիքներ, 2 տավիղ և լարային գործիքներ։

Ընդհանուր Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործության մեջ կան շատ բնութագրական էլեմենտներ։ Օգտագործվում է բնութագրական երաժշտությունը։ Կոմպոզիտորը իր սովորության համաձայն օգտագործում է սիմվոլիզմը։ "Ծով"-ի հիմնական մեծությունը նրանում է կայանում որ կոմպոզիտորը առաջին անգամ բնության նկարագիր է տվել միայն գործիքային երաժշտությունով։ Չեն օգտագործվել բանաստեղծական մտքեր։ Իր դարաշրջանի համար սա մեծ նորություն է հանդիսանում։ Շատ մեծ երաժիշտներ "Ծով"-ը համարում են ստեղծագործությունների գագաթնակետը։ Ռուս դաշնակահար Սվյատոսլավ Րիխտերը ամեն անգամ լսելով այս ստեղծագործությունը նոր հետաքրքրություն էր գտնում նրա մեջ։ Շատերի մոտ, լսելով այս ստեղծագործությունը, պարզ տպավորվում է ծովի պատկերը։ Կատարվել և կատարվում են բազմաթիվ ձայնագրություններ աշխարհի ամենագլխավոր նվագախմբերի կողմից։