Ծովային պատմություններ
Ծովային պատմություններ ռուս.՝ Морские рассказы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սախարով |
Դերակատարներ | Նիկոլայ Դոստալ |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 70 րոպե |
«Ծովային պատմություններ» (ռուս.՝ «Морские рассказы»), 1967 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։ Բաղկացած է երկու նովելներից, որոնց սյուժեն հիմնված է Բորիս Ժիտկովի երկու պատմվածքների վրա՝ «Խաբեություն» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սվետլով) և «Կարիճ և բամբակ» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Սախարով)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովել «Խաբեություն». Հին շոգենավի վրա հանդիպում են նավաստիներ Կոլյա Չումաչենկոն և իսպանացի Խոզե-Մարիան՝ նախկին ցլամարտիկը, որին թիմը կոչում էր «Մաշկա»։ Նրանց կասկածելի է թվում նավապետի տարօրինակ պահվածքը։ Նախօրեին, սեփականատիրոջ հետ զրույցում, նա պայմանավորվել է նավը խորտակել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեծ դրամական ապահովագրական վարձատրություն ստանալու համար։ Թիմի անդամներից յուրաքանչյուրը ստացել է իր փոքրիկ դրամական պարգևը այս խաբեությունից։ Նիկոլայը և Խոզեն կտրականապես հրաժարվում են առաջարկվող գումարներից։ Վախենալով, որ ընկերները կհայտնեն ոստիկանություն, շտուրման Սպիրկան գիշերը իսպանացուն ջուրն է նետում։ Հրաշքով ողջ մնալով, արդեն Օդեսայում, նա գտնում է Նիկոլային, և նրանք դաժանորեն վրեժ են լուծում հանցագործներից։
Նովել «Կարիճ և բամակ». Օդեսան քսաներորդ դարի սկզբին։ Բանտում որոշ ժամանակ անցկացնելուց և կես տարի առանց աշխատանքի մնալուց հետո ընկերներն աշխատանքի են անցնում «Յուպիտեր» նավի վրա, որն նավարկում էր Օդեսայի և թուրքական նավահանգիստների միջև։ Նրանց հետ կապ են հաստատում ընդհատակյա անձինք և պայմանավորվում Կոստանդնուպոլսից ապօրինի թերթեր տեղափոխելու վերաբերյալ։ Նավահանգստում, հերթական ստուգման ժամանակ, խնամքով թաքցված փաթեթը գտնում է հայտնի մաքսավոր Պետրենկոն՝ «Կարիճ» մականունով։ Նիկոլայը վստահ է, որ նավի վրա իրազեկիչ կա, և նա հորինում է մի խորամանկ ծրագիր, որը թույլ է տալիս բացահայտել մատնիչին և խայտառակ կերպով ծաղրել «Կարիճին»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Զադուբրովսկի՝ Նիկոլայ Չումաչենկո
- Նիկոլայ Դոստալ՝ Խոզե-Մարիա Դամեց
- Լև Դուրով՝ Պետրենկո, մաքսային ծառայող՝ «Կարիճ» մականունով
- Վլադիմիր Բալաշով՝ նավապետ
- Ռաշիդ Ատամալիբեկով՝ Սպիրկա
- Վլադիմիր Բալոն՝ «Յուպիտեր» շոգենավի ստարպ
- Էդուարդ Բրեդուն՝ Զուև, նավաստի
- Լեոնիդ Պիրոգով՝ Պյոտր Կարպով, նավի սեփականատեր
- Գերման Կաչին՝ Կոնդրատով, նավաստի
- Անատոլի Մուկասեյ՝ Մուկասեյ, նավաստի
- Միխայիլ Օրլով՝ նավահանգստի պաշտոնյա
- Վլադլեն Պաուլուս՝ Վլադիմիր Յակովլևիչ
- Վիկտոր Ֆիլիպով՝ Սեմյոնով
- Նիկոլայ Ռոմանով՝ ծովային գերատեսչության պաշտոնյա
- Եվգենի Մորգունով[2]՝ «Նիմֆա» իլյուզիոնի երգիչ[3]
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով
- Ռեժիսորներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով[4][5]
- Օպերատոր՝ Անատոլի Մուկասեյ
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Նկարիչ՝ Ալեքսանդր Կուզնեցով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Морские рассказы
- ↑ Профессионалы и любители Евгения Моргунова
- ↑ Морские рассказы (1967) Full Cast & Crew
- ↑ Скончался режиссер Александр Светлов
- ↑ ««Морские рассказы» покажут на большом экране в Лефортове». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.