Ծովահարս (պատմվածք)
Ծովահարս ռուս.՝ Сирена | |
---|---|
Տեսակ | հրատարակություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1887 |
Հրատարակվել է | օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1887 |
«Ծովահարս» (ռուս.՝ Сирена), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ «Պետերբուրգյան թերթում» 1887 թվականի օգոստոսի 24-ի № 231 համարում։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Պետերբուրգյան թերթում № 231, 1887 թվականի օգոստոսի 24 –ին, (հին տոմարով) թռչող նշումներ բաժնում, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Ոճային փոփոխություններից և կրճատումներից հետո Չեխովը պատմվածքը ընդգրկել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող ստեղծագործությունների ժողովածուի առաջին հատորի մեջ։ Չեխովը պատմվածքից հանել է Բուլղարիայի իրադարձությունների վերաբերյալ ակնարկները, ավելացնելով որոշ դետալներ, այնպիսիք ինչպիսիք են բաժակի վրայի գրառումները, «Նրան նաև վանականներն են ընդունում»։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։
Ֆոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Լազարև-Գրուզինսկու խոսքերով պատմվածքը գրողի կողմից գրվել է Բաբկինոյում մեկ օրում[1]։ Միխայիլ Չեխովը վստահ էր, որ պատմվածքում արտացոլված են Չեխովի զվենիգորոդյան տպավորությունները։ Զվենիգորոդում Ա. Պ. Չեխովն «այցելել էր գավառական համագումարի նիստերին, որտեղ ծանոթացել էր չինովնիկական կյանքի կենսաձևին».
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական պաշտոնյաների խումբը գործի լսումներից հետո նստած էր դատարանի խորհրդակցական դահլիճում և սպասում էր, թե երբ նախագահը կարտահայտի իր հատուկ կարծիքը։ Ճաշի ժամն արդեն անցել էր և բոլորը սոված էին։ Տեղամասային հաշտարար դատավոր Ժիլինը սկսեց խոսել կերակրի մասին և հիշեց, թե ինչպես մի անգամ իր երազած «խոճկորը ծովաբողկի տակ» կերակրատեսակը հիստերիկա առաջացրեց իր մոտ։ Կերակրի հմայքի մասին խոսակցությունները դառնում էին ավելի բուռն և սենյակում բոլորը գրգռված էին։ Մեկը մյուսի ետևից տղամարդիկ դահլիճից դուրս էին գալիս՝ չդիմանալով գայթակղությանը։ Անհաջողակ նախագահը ներկայանում է վերջինը` մոռանալով արտահայտել հատուկ կարծիք և հեռանում, որպեսզի գայթակղության չենթարկվի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. Сирена // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
- «Мир божий», 1903, № 1, стр. 90.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. П. Чехов в воспоминаниях современников. Москва, 1960, стр. 173
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сирена Բնօրինակ ռուսերեն տեքստ
- Сирена, английский перевод 1947 года.
- Рассказ Сирена Արխիվացված 2017-05-05 Wayback Machine