Jump to content

Ծխահարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծխահարիչ, ֆումիգատոր (լատին․՝ fu migatio – ծխահարում), հողը, տնկարկները և գղյուղատնտեսական արտադրանքի պահպանման վայրերը ծխահարումով մշակող մեքենա։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են հողի և վրանային ծխախոտահարիչներ։ Հողի ծխախոտահարիչ օգտագործում են ֆիլոքսերայի դեմ պայքարի ժամանակ՝ հողի մեջ հեղուկ ֆումիգանտներ ներմուծելու համար մոնտաժում են այգու գութանի վրա։ Աշխատալայնքը 2,2 մ և 2,5 մ է։ Մեկ անցման ժամանակ մեքենան մշակում է որթատունկի մեկ շարք։ Աշխատեցնում է տրակտորավարը։ Վրանային ծխահարիչը օգտագործում են թեյի շարքերը և ցիտրուսայինների տնկարկները ցիանաջրածնով մշակելու համար։ Այդպիսի ծխախոտահարիչի աշխատալայնքը 3 մետր և ավելի է։ Մշակում է 2 թեյի և 1 ցիտրուսի շարք։

Արտադրողականությունը 1 ժամում մինչև 0,4 հա թեյի մշակաբույս կամ 32 ցիտրուսի թուփ է։ Աշխատեցնում է 4 բանվոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։