Ծեր թագավորը իր աքսորավայրում
Ծեր թագավորը իր աքսորավայրում գերմ.՝ Der alte König in seinem Exil | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Առնո Գայգեր |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | փետրվարի 7, 2011 |
«Ծեր թագավորը իր աքսորավայրում» (գերմ.՝ Der alte König in seinem Exil), ավստրիացի գրող Առնո Գայգերի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 2011 թվականին։ Թարգմանվել է 28 լեզուներով։ Գիրքն ստացել է մի շարք գրական մրցանակներ, այդ թվում Ֆրիդրիխ Հյոլդեռլինի անվան մրցանակ, ինչպես նաև արժանացել է տարբեր երկրների բժշկական միավորումների գնահատանքին (2011 թվականին՝ German Hospice and Palliative Care Association (DHPV) Award)։
Հայերեն տպագրվել է 2013 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, գերմաներենից թարգմանել է Գայանե Գինոյանը[1]։
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի համար բնաբան է ընտրված Հոկուսայիի «Պետք է ընդհանուրը նույնպես նկարագրել որպես անձնական» խոսքերը։
Գիրքն ինքնակենսագրական բնույթ ունի, որում հեղինակը պատմում է հոր մասին, որը տառապում էր ալցհայմերի հիվանդությամբ, սակայն չէր կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը։ Վեպում անդրադարձ է կատարվում ժամանակակից գրականության կարևոր թեմաներին՝ ծերություն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդը, անկախ հիվանդությունից, շարունակում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arno Geiger: Der alte König in seinem Exil. Rezension bei Dieter Wunderlich
- Գրքի մեկամսյակի ամփոփումը, 13.03.2013 թ.
|