Ծափաթաղի քրոմիտի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծափաթաղի քրոմիտի հանքավայր, հանքավայր ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հարավարևելյան ափին՝ Ծափաթաղ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել և հետախուզվել է 1920-1930-ական թվականներին։ Վերին կավճի մագմայական հանքավայր է՝ տեղադրված Ջիլ-Խաչ գաբրո-պերիդոտիտային զանգվածի սերպենտինացած դունիտների տեղամասերում։ Բաղկացած է 2 երևակումից, որոնք ուղղահայաց դիրքով, խիտ ցանավոր, հոծ հանքանյութով, ոսպնյակաձև (երկարությունը՝ 7-10 մ, հաստությունը՝ 0, 8-2 մ) ու բնաձև (լայնակի կտրվածքը՝ 4-6 մ²), 36-46% Cr2Օ3-ի պարունակությամբ հանքամարմիններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png