Ծանոթ տղամարդ (պատմվածք)
Ծանոթ տղամարդ ռուս.՝ Знакомый мужчина | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1886 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | մայիսի 3 (15), 1886 |
Ծանոթ տղամարդ (ռուս.՝ Знакомый мужчина), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի ապրիլի 20-ին Օսկոլկի ամսագրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Պավլովիչ Չեխովը «Ծանոթ տղամարդ» պատմվածքը գրել է 1886 թվականին։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1886 թվականի ապրիլի 20-ին հումորային գրական-գեղարվեստական Օսկոլկի ամսագրում (թողարկման համարը` 18)` վերնագրված «Մի քիչ ցավ» Անտոն Չեխովի ստորագրությամբ։ Նույն թվականի հուլիսի 6-ին պատմվածքը, առանց որևէ փոփոխության, հրապարակվել է ամենօրյա նորություններում։ Նոր անվամբ այն ընդգրկվել է Չեխովի երկերի ժողովածուի առաջին հատորում` հրատարակված 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն և չեխերեն։
Թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի սյուժեն Չեխովի մոտ ծագել է ռուս դրամատուրգ Վիկտոր Բիլիբինի նամակից։ 1886 թվականի ապրիլի 6-ին գրված նամակում Բիլիբինը Չեխովին առաջարկում է թեմա. «Նկարագրել մի պարկեշտ մարդու` մոռացված ճակատագրի կողմից, ով եկել է ընկերոջից պարտքով գումար խնդրելու։ Թվում է, թե ամո՞թ է. բայց նա չի էլ համարձակվում և շարունակ այլ բաների մասին է խոսում և այդպես էլ գումար չի խնդրում»[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդա անունով մի երիտասարդ կին հիվանդանոցից դուրս գալուց հետո մնում է առանց գումարի։ Նա որոշում է այցելել այն մարդուն, ում վերջերս հանդիպել էր սրճարանում և գումար խնդրել։ Ֆինկելը, որը պարզվում է ատամնաբույժ է, խնդրում է նրան նստել աթոռին և սկսում է ստուգել ատամների վիճակը։ Հիասթափված ուշադրության բացակայությունից և հայելու մեջից երևացող իր խղճուկ տեսքից, Վանդան գումար չի խնդրում, իսկ հիվանդ ատամի հեռացման դիմաց տալիս է իր վերջին ռուբլին, որը մնացել էր փիրուզե մատանու վաճառքից։ Բարեբախտաբար, հաջորդ օրը նա նույն սրճարանում հանդիպում է մեկ այլ մեծահարուստ տղամարդու։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. Знакомый мужчина // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
- Журнал «Нива», «Ежемесячные приложения», 1903, № 10, с. 304-305.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рассказ Знакомый мужчина. Примечания». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Знакомый мужчина. Оригинальный русский текст, в Lib.ru/Библиотека Максима Мошкова