Տիգրան Ծամհուր
| Տիգրան Ծամհուր | |||
| |||
|---|---|---|---|
| 1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2 | |||
| Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | 1885 | ||
| Ծննդավայր | Սիիրթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն | ||
| Վախճանի օր | 1921 | ||
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ | ||
| Քաղաքացիություն | |||
Տիգրան Ծամհուր (իրական անունը՝ Տիգրան Ամսեյան, 1885, Սիիրթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1921, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1], «Կիլիկիա» թերթի խմբագիր։ ՀՅԴ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1885 թվականին Սղերդում։ Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը[1]։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ։ Եղել է «Կիլիկիա» թերթի խմբագիր։ 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվում է Կոնյա, որտեղից նրան հաջողվում է փախչել : Զինադադարի ժամանակ անցնում է Հայաստան։ 1919 թվականին մասնակցում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին։ Ընտրվում է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր։ 1921 թվականին փետրվարի 18-ին՝ ապստամբության ժամանակ սպանվում է այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը պարզում է խորհրդարանի շենքի վրա[1][2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
- ↑ «Ասպարէզ» Օրաթերթ.
