Ծաղկահովիտ (քաղաքատեղի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
Ծաղկահովիտ քաղաքատեղի | |
---|---|
Բնակատեղիի համայնապատկերը | |
Դիրք | Արագածոտնի մարզ Հայաստան |
Բարձրություն ծ. մ. | 2100 |
Կառուցվել է | մ.թ.ա. 3-ից 1-ին հազարամյակներ |
Ծաղկահովիտ քաղաքատեղի նաև Ղալաչի կամ Հաջի-Խալիլի[1], Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հարավարևելյան մասում պահպանված մ.թ.ա. 3-ից 1-ին հազարամյակների քաղաքատեղի է[2]։ Ծաղկահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված է 2.53/4 համարով[3]։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակատեղին ի տարբերություն Հոռոմի բնակատեղիի, կառուցված չի եղել մեկ հիմնական ամրոցի շուրջ, այն իր հատակագծային հորինվածքով ու պաշտպանական կաոուցվածքների համակարգով ունի էական առանձնահատկություն։ Կիկլոպյան տեխնիկայով կառուցված այս բերդշենի կագմում բացի բարձր բյրի վրա տեդադրված ամրոցից և այդ բլրալանջերին սփռված բնակավայրի տներից ու փողոցներից, եղել են նաև մի քանի փոքր ամրոցներ՝ անպարիսպ բնակավայրը շրջապատոդ բլրակների վրա[4] [5]: Բնակավայրում ապրողներն անհրաժեշտության դեպքում կարողացել են պատսպարվել մեծ և փոքր ամրոցներում[1]։
Պաշտպանական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկահովտի բերդշենը ինքնատիպ է նաև պաշտպանական կաոուցվածքների համակարգով։ Ամրոցի մեծազանգված կոնաձև բլուրը ներքևից վերև շրջապատված է օղակաձև հինգ շարք պարսպապատերով, որոնք հատվում են բլրի գագաթից մինչև ստորոտներն իջնող մեծ թվով շառավղալին ուղղություն ունեցող պարսպապատերով։ Այդպիսի հնարանքի շնորհիվ բլրի լանջերը համատարած ծածկվել են պարսպապատերի՝ ավե|ի ճիշտ կլինի ասել՜ քարաշեն խոչընդոտների, հատումներում առաջացած քառակուսի մեկուսարանների ցանցով։ Դրանց շնորհիվ թջնամու համար խիստ դժվարացել է նվաճել ամրոցի գագաթը, ուր տեղավորված է եղել մի քանի բաժանումներ ունեցող և հավանաբար ցեղապետին պատկանող քառակուսի հատակագծով տունը։ Բնակավայրից մեծ ամրոց կարելի էր բարձրանալ հյուսիսային լանջի կողմում գտնվող երկու դարպասներով, որոնցից առաջինը բացված է եղել ներքևի, իսկ երկրորդը՝ վերևի օղակաձև պարսպապատերի մեջ։ Բացի դրանցից, մեկ ուրիշ մուտք էլ. հավանաբար գադտնուղու դեր կատարող, թոնված է եղել բլրի խիստ զառիթափ հյուսիսային լանջի կողմից։ Ամրոցի պաշտպանական այսպիսի համակարգը տիպական է համարկում մյուս բերդշեների ամրոցների համար[1][4]։
Ջրամատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկահովտի բերդշենը հետաքրքիր է ջրամատակարարման կազմակերպման տեսակետից։ Այստեղ, փոքր ամրոցների մոտ, ստեղծվել է ջրամբար, որը լցվել է աղբյուրների, ձնհալի և անձրևների ջրերով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Վարազդատ Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն․ Շիրակի ճարտարապետական հուշարձանները. Երևան: «Լույս» հրատարակչություն. էջ 12.
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=36898. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 4,0 4,1 Թորոս Թորամանյան, Նյութեր, հատոր 1-ին, էջ 14-26.
- ↑ 5,0 5,1 Խաչիկ Սամուելյան, Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1-ին. Երևան, 1931, էջ 143-148։.