Ծածկույթների մենամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծածկույթների մենամարտ (անգլ.՝ Battle of Surfaces), 2007 թվականի մայիսի 2-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ԱԵՖ) կողմից անցկացված ցուցադրական խաղ[1]։ Կայացել է Պալմա Արենա մարզադաշտում, Պալմա դե Մալյորկա քաղաքում, որը իսպանացի թենիսիստի հարազատն է։

Հանդիպմանը մասնակցել են աշխարհի 1-ին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և 2-րդը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը[2]։ Հանդիպումը եզակի էր դարձնում այն, որ խաղադաշտի մի կեսն ուներ գրունտային ծածկույթ, իսկ մյուսը՝ խոտածածկ։ Նադալը հաղթեց 7-5, 4-6, 7-6, (12-10) հաշվով[2][3]։

Այս խաղադաշտը նախագծելու պատճառն այն էր, որ երկու թենիսիստներն էլ առավելություն ցույց տային իրենց «սիրելի խաղադաշտերում», քանի որ Ֆեդերերը գերակշռում էր խոտածածկ խաղադաշտերում (48 անընդմեջ հաղթանակ), իսկ Նադալը՝ գրունտային խաղադաշտերում (81 հաղթանակ)։ Դրա կառուցումն արժեցել է 1 630 000 դոլար և տևել 19 օր[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marcus Christenson (2007 թ․ մայիսի 3). «Nadal claims Federer scalp in battle of the surfaces». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  2. 2,0 2,1 «Nadal beats Federer to win battle of surfaces». Reuters. 2007 թ․ մայիսի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  3. «The Day Federer & Nadal Battled on GRASS and CLAY ► Full Match». 2020 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. «donga.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  5. «Federer to face off with Nadal on customized court». Associated Press. 2007 թ․ մայիսի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]