Jump to content

Ծածկած գրունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծածկած գրունտ, բանջարային, գեղազարդիչ և պտղատու մշակաբույսեր, դրանց սածիլներն ու տնկիներն աճեցնելու ծածկած կառույցներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ծածկած գրունտների 3 խումբ՝ ջերմատներ, ջերմոցներ և տաքացվող գրունտ։ Կիրառելով օդի և գրունտի արհեստային ջեռուցում՝ դրանց ներսում ստեղծում են համապատասխան միկրոկլիմա։ Ջերմատներն օգտագործում են ողջ տարին, ջերմոցները՝ վաղ գարնանից ուշ աշուն։ Տաքացվող գրունտ ստեղծելու համար օգտվում են բնական պատսպարաններից (բլուրներ, հարավհայաց լանջեր, ծառատնկարաններ), օգտագործում են փոքրածավալ տարբեր ծածկոցներ (օրինակ թաղանթային), կենսաբանական ջեռուցում, նաև ցրտահարումը մեղմող միջոցներ։ Տաքացող գրունտը հնարավորություն է տալիս բանջարեղենի բերքն ստանալ 7-25 օր ավելի վաղ, քան այն ստացվում է դաշտից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։