Խրիստո Բոտև (մարզադաշտ, Բլագոևգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Խրիստո Բոտև
Христо Ботев
Blagoevgrad Stadium.jpg
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԲուլղարիա Բուլղարիա, Բլագոևգրադ, Հանգստի և մշակույթի այգի, տուն 4000
ԵրկիրԲուլղարիա
Հիմնադրված1934
Անվանված էԽրիստո Բոտև
Կառուցված1934
Բացված1934
ՍեփականատերԲլագոևգրադի համայնք
Գործաղեկավար«Պիրին» ՖՍ (Բլագոևգրադ)
Տարողություն7 500
Տնային թիմ«Պիրին» (Բլագոևգրադ)
Դաշտի չափսեր105х66 մետր
Ծածկույթի տեսակըԲնական գազոն
ԿայքՊաշտոնական կայքէջ

«Խրիստո Բոտև» (բուլղար․՝ Христо Ботев), մարզադաշտ Բուլղարիայի Բլագոևգրադի համայնքում, «Պիրին» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է: Տեղակայված է Բլագոևգրադ քաղաքում:

2009 թվականին մարզադաշտում վերակառուցում է սկսել: Վերանորոգման ժամանակ ծախսվել է ավելի քան 1,5 մլն և ավարտվել է 2010 թվականին:

Մարզադաշտի տարողությունը կազմում է 7500 մարդ: Կենտրոնական սեկտորը նախատեսված է 6000 մարդու համար, իսկ հյուրական սեկտորը՝ 1000 մարդու համար: Կենտրոնական և հյուրական սեկտորների միջև տեղակայված է բուֆերային գոտին՝ 500 մարդ տարողությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խրիստո Բոտև» մարզադաշտը կառուցվել է 1934 թվականին, սկզբնապես այնտեղ գտնվել է միայն փայտե նստարաններով հենահարթակ: 1973 թվականին մարզադաշտում առաջին անգամ անցկացվել են «Ա» խմբի խաղերը: Ակումբը և տեղի համայնքի որոշեցին մեծացնել մարզադաշտը, որպեսզի ֆուտբոլ կարողանան գալ ավելի շատ երկրպագուներ:

1993 թվականի հունիսի 2-ին «Խրիստո Բոտև» մարզադաշտում անցկացվել է Բուլղարիայի գավաթի եզրափակիչը՝ ՑՍԿԱ և Բոտև ակումբների միջև: Այդ հանդիպումը դարձել է Բլագոևգրադի ամենահաճախվողը: Մարզադաշտում ներկա են գտնվել ավելի քան 18000 երկրպագու: ՑՍԿԱ հաղթեց 1-0 հաշվով և գրավեց Բուլղարիայի գավաթը 15-րդ անգամ:

1994 թվականին այս մարզադաշտում առաջին անգամ անցակցվել են եվրագավաթի խաղերը: «Պիրին»-ը հանդիպել է Լիխտենշտայնի Շան ակումբի հետ և առանց խնդիրների հաղթել է նրան: Պիրին հաջորդ հակառակորդն էր հունական «Պանաթինաիկոս»-ը, որը բուլղարացիների ելույթների վրա վերջակետ է դրել:

2000-ականների սկզբին հարավային սեկտորը սկսել է փլուզվել: Դրա հետ կապված երկրպագուների մուտքը այդ սեկտոր արգելվել է: 2008 թվականին այն վերջնականապես քանդվել է: 2000-ից 2001 թվականների միջև ընկած ժամանակահատվածում «Խրիստո Բոտև» մարզադաշտի փայտե նստարանների փոխարինվել են սպիտակ և կանաչ պլաստիկական նստարաններով: 2008 թվականից հետո մարզադաշտի տարողությունը կազմել է 7000 մարդ, բայց հետո ստեղծվել է բուֆերային գոտին և տարողությունը մեծացել է մինչև 7500 մարդ:

2009 թվականի ամռանը Բլագոևգրադի համայնքը սկսել է մարզադաշտի վերկառուցումը՝ 1,5 մլն արժողությամբ: Նորոգումը իր մեջ ներառում էր խաղային ծածկույթի վերանորոգումը՝ ապահովելով ժամանակակից ցամաքեցման և ոռոգման համակարգերով, բացի դրանից փոփոխվել է տեղեկատվական ցուցատախտակը: Վերակառուցումը ավարտվել է 2010 թվականի մարտին:

2012 թվականի սեպտեմբերին մարզադաշտում լավացել է լուսավորություն, որի հնարավորություն է տվել անցկացնել խաղերը ավելի ուշ ժամերին:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]